Այսօր ժամը 16:00-ից հետո բուհերը կհրապարակեն ընդունվածների ցուցակները

Բուհերը այսօր՝ ժամը 16:00-ից հետո, իրենց պաշտոնական կայքերում կհրապարակեն ընդունված դիմորդների ցուցակները։ Ցուցակները կփակցվեն նաև բուհերում։

Այս մասին Auroranews-ին հայտնել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ցուցակների հրապարակումից հետո՝ երեկոյան, դիմորդները dimord.am-ի իրենց անձնական էջերում կստանան անհատական ծանուցումներ՝ ընդունվելու կամ չընդունվելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ 2026 թվականի բուհական ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհ է ընդունվել 9620 դիմորդ։

Նրանցից 1875-ը ընդունվել է անվճար հիմունքներով՝ ներառյալ պահուստային և նպատակային տեղերը, իսկ 7799 դիմորդ՝ վճարովի համակարգով։

Leave a Comment