COP17-ը՝ Հայաստանում. հստակեցվել են «կանաչ» և «կապույտ» գոտիների անելիքները

COP17-ը՝ Հայաստանում. հստակեցվել են «կանաչ» և «կապույտ» գոտիների անելիքները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած աշխատանքային խմբի մասնակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։

Քննարկվել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև Տեսչական մարմնի մասնակցությունը համաժողովի «կանաչ» և «կապույտ» գոտիներում։

«Կանաչ» գոտում Տեսչական մարմինը կներկայացնի կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական պետական վերահսկողության ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումները, իսկ «կապույտ» գոտում կկազմակերպի երկկողմ ու բազմակողմ թեմատիկ քննարկումներ ու հանդիպումներ՝ ներկայացնելով Հայաստանի բնապահպանական վերահսկողական համակարգի փորձն ու իրականացվող բարեփոխումները։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքը՝ հստակեցնելով ներգրավված կառույցների գործառույթներն ու պատասխանատվության շրջանակները՝ համաժողովի պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment