370 ԱԹՍ Մոսկվայի ուղղությամբ․ օդանավակայանները ստիպված են եղել սահմանափակել աշխատանքը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) մամուլի ծառայությունը։

Հուլիսի 18-ի գիշերը, սահմանափակումներ էին կիրառվել նաև Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, իսկ «Ժուկովսկի» օդանավակայանը մեկ ժամից ավելի ամբողջությամբ դադարեցրել էր աշխատանքը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ գիշերը Մոսկվայի ուղղությամբ շարժվել է ավելի քան 370 անօդաչու թռչող սարք։ Նրա տվյալներով՝ դրանց մեծ մասը խոցվել է քաղաքին մոտենալու ճանապարհին։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր, որ մարզի տարածքում խոցվել է 48 ԱԹՍ։

Leave a Comment