«Վերջին ընտրությունները ցուցանեցին, որ Հայաստանում չկա ներքաղաքական կյանք»․ Արման Մելիքյան

«Վերջին ընտրությունները ցուցանեցին, որ Հայաստանում չկա ներքաղաքական կյանք»․ Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին ընտրությունները ցուցանեցին, որ Հայաստանում չկա ներքաղաքական կյանք: Կա օտարների ներազդեցության տարածք: Այն տպավորությունն է, որ գերազանցապես Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, ԵՄ-ի, ԵՄ-ից առանձին՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի հրեական լոբբիի ազդեցության հայ գործակալներն են ելել պայքարի միմյանց դեմ՝ պաշտպանելու սեփական պատրոնների շահերն՝ իրենց պատկերացրած ձևով: Ու լավ էլ միմյանց ճանաչում են ու «արդարացիորեն» թիրախավորում: Ու, տեղ-տեղ, անկեղծ էլ են: Սրտանց ուզում եմ տեսնել բացառապես Հայաստանի ազդեցության գործակալներին: Թեկուզ քողարկված»։

Աղբյուրը`   Արման Մելիքյան

Leave a Comment