Մեքսիկայում 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհեր և լուրջ վնասներ չեն արձանագրվել

Մեքսիկայում 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհեր և լուրջ վնասներ չեն արձանագրվել

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ Չիապաս նահանգի Սյուդադ Իդալգո քաղաքից հարավ-արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեր կամ ենթակառուցվածքների լուրջ վնասներ չեն գրանցվել։

Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության հայտարարության համաձայն՝ նախնական տվյալներով՝ շենքերի զգալի վնասներ կամ ծանր վիրավորներ չեն հայտնաբերվել։ Չիապաս նահանգի ղեկավար Էդուարդո Ռամիրես Ագիլարը բնակիչներին կոչ է արել պահպանել հանգստություն և մնալ տներում՝ հաշվի առնելով շարունակվող հետցնցումները։

Ազգային սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ հիմնական երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,4 մագնիտուդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Սյուդադ Իդալգոյից 135 կմ հարավ-արևմուտք։

Երկրաշարժից հետո գրանցվել է շուրջ 60 հետցնցում, որոնցից ամենաուժեղը եղել է 6,5 մագնիտուդ։ Իշխանությունները նաև հորդորել են բնակիչներին հեռու մնալ ափամերձ գոտիներից՝ ցունամիի նախազգուշացման պատճառով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment