Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի կմ1+400-կմ2+600 հատվածը (Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց) այսօրվանից մինչև օգոստոսի 10-ը՝ ցերեկային ժամերին, առավոտյան 7.00-ից մինչև 20.00, փակ կլինի երթևեկության համար։ Գիշերային ժամերին ճանապարհը բաց է։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Աբովյանի տրանսպորտային հանգույց-Մ-4-Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհով։