2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջումը կտևի 17 րոպե։ Այս մասին հաղորդում է Marca-ն՝ հղում անելով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հայտարարությանը։
Նշվում է, որ 11 րոպեն կնվիրվի ելույթներին, իսկ մնացած ժամանակը կծախսվի բեմի տեղադրման և ապամոնտաժման վրա։ Հետևաբար, ընդմիջումը սովորականից ընդամենը երկու րոպեով ավելի երկար կլինի։ The Times-ը նախկինում հայտնել էր, որ ՖԻՖԱ-ն նախատեսում է ընդմիջումը 15 րոպեից երկարացնել մինչև 30։
Խաղը կկայանա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում։ Խաղալու են Իսպանիան և Արգենտինան։ Ընդմիջման ժամանակ ելույթ կունենան կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ամերիկացի երգչուհի Մադոննան, կոլումբիացի երգչուհի Շակիրան և հարավկորեական BTS փոփ խումբը։