eLogi Fest 26-ը Երևանը դարձրել է լոգիստիկայի միջազգային հարթակ

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց eLogi Fest 26 միջազգային ցուցահանդեսն ու համաժողովը՝ մեկ հարթակում համախմբելով լոգիստիկայի, բեռնափոխադրումների, մատակարարման շղթաների և հարակից ոլորտների առաջատար ընկերություններին ու մասնագետներին։ eLogi Fest 26-ի առաջին օրը մեկնարկեց պաշտոնական բացման արարողությամբ, որին մասնակցեցին պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկան Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետիսյանը և  ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, իրենց խոսքում կարևորելով լոգիստիկայի զարգացման դերը, որպես տնտեսության զարգացման կարևոր ոլորտ։ eLogi ֆեստի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Քրիստինա Երևեմյանը ևս իր խոսքում ընդգծեց ոլորտի զարգացման կենսական նշանակությունը։

eLogi Fest 26-ը կշարունակվի ևս երկու օր։ Համաժողովն անցկացվում է  GIZ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագրում ներառված են նաև ոլորտային պանելային քննարկումներ,հանդիպումներ նվիրված լոգիստիկայի զարգացման արդիական թեմաներին։

Leave a Comment