Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, տասնյակները վիրավորվել են։ Նման հայտարարություն է արել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը:
Ըստ կազմակերպության՝ անկլավի կենտրոնական մասում տեղի ունեցած հուղարկավորության թափորը ռմբակոծվել է։ Զոհերի ճշգրիտ թիվը չի նշվում։
«ՀԱՄԱՍ»-ը պահանջել է, որ Իսրայելի և ՄԱԿ-ի հետ բանակցություններում միջնորդները «անհապաղ միջոցներ ձեռնարկեն հրեական պետության կողմից հրադադարի խախտումները դադարեցնելու համար»։
2025 թվականի հոկտեմբերի 9-ին Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը, Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնեցին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ օրը Գազայի հատվածում ուժի մեջ մտավ հրադադար։ Համաձայնագրի համաձայն՝ իսրայելական զորքերը նահանջեցին այսպես կոչված «Դեղին գիծ»՝ պահպանելով անկլավի ավելի քան 50%-ի վերահսկողությունը։