Անկարան Հայաստանի հարցով կարևոր որոշում է կայացրել • Tribune.am

Թուրքիան ևս մեկ քայլ է կատարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Այս մասին հաղորդում է կառավարամետ թուրքական «Սաբահ» թերթը։

Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի առևտրի նախարարությունը տեխնիկական ճշգրտումներ է իրականացրել մաքսային համակարգում՝ կարգավորման գործընթացի շրջանակներում։

Նոր կանոնակարգերի համաձայն՝ Հայաստանի հետ երրորդ երկրների միջոցով ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում այժմ կարող է օգտագործվել Հայաստանի պաշտոնական երկրի կոդը՝ «077»-ը։ Համապատասխան փոփոխություններն արդեն ինտեգրվել են BILGE հարթակում՝ Թուրքիայի մաքսային տեղեկատվական համակարգում։

Այս փոփոխության արդյունքում հնարավոր կլինի «Հայաստանը» նշել որպես ծագման երկիր կամ վերջնական նշանակման վայր՝ Թուրքիայից երրորդ երկիր և այնտեղից՝ Հայաստան ուղարկվող ապրանքների համար։

Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն այժմ կազմում է մոտավորապես 335-350 միլիոն դոլար։ Եթե սահմանները վերաբացվեն, այս թիվը, ենթադրաբար, կհասնի 1 միլիարդ դոլարի։

Leave a Comment