Առողջապահության նախարարությունը կկարգավորի բարեգործական ծրագրերով ստացվող դեղերի բաշխման գործընթացը

Iravaban.net-ը։ ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված՝ «Բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական արտադրատեսակների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման գործընթացը կանոնակարգելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել բարեգործական և մարդասիրական ծրագրերով ստացվող դեղերի բաշխման կարգը, սահմանել պացիենտներին դեղերի տրամադրման առաջնահերթությունները և բարձրացնել գործընթացի թափանցիկությունն ու հասանելիությունը։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական արտադրատեսակների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման գործընթացը կանոնակարգելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետի 18.05.2026 թվականի Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/139-2026 արձանագրության 2-րդ կետը, ինչպես նաև համապատասխանեցումը գործող իրավական ակտերին :

 Առաջարկվող կագավորումների բնույթը.

Համաձայն ՀՀ փոխվարչապետի 18.05.2026 թվականի Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/139-2026 արձանագրության 2-րդ կետի նախագծով առաջարկվում է հստակեցնել Բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական արտադրատեսակների բաշխման կարգը, սահմանել պացիենտներին տրամադրվող դեղերի առաջնահերթությունները, բարձրացնել տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև սահմանել նոր իրավակարգավորումներ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը մշակվել է ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական արտադրատեսակների բաշխման ժամանակ առաջնահերթությունների սահմանում, բնակչությանը իրազեկվածության և դրանց հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև նոր իրավակարգավորումների սահմանմանը:

Նախագծի ընդունման կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Սույն նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 4.5-րդ կետով սահմանված հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված բարձր որակի ծառայությունների մատուցումից, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսանում է անվտանգ, որակյալ և արդյունավետ դեղերով բնակչության ապահովումը, – տեղեկացնում է  Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Leave a Comment