Էլինա Ավանեսյանը պարտվել է համառ պայքարում․ WTA-250

Աշխարհի 224-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ռումինիայի Յաշ քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 45-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարչինկոյի հետ, որն առավելության հասավ 7:6, 7:6 հաշվով։

Երկրորդ շրջանում պարտություն կրեց նաև աշխարհի 118-րդ ռակետ, ռուսաստանցի Ալինա Չարաևան, որն ընդունել է Հայաստանի մարզական քաղաքացիություն։

Նրա մրցակիցն աշխարհի 82-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցևան էր, որը հաղթեց 6:3, 6:3 հաշվով։

Leave a Comment