Ֆուտբոլի Շոտլանդիայի հավաքականի դարպասապահ Քրեյգ Գորդոնն ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան 43 տարեկանում։ Այդ մասին հաղորդում է նրա առաջին ակումբ «Հարթ օֆ Միդլոթիանի» մամուլի ծառայությունը։
Քրեյգ Գորդոնը 2026թ․ աշխարհի առաջնությանը հայտավորված ամենատարեց ֆուտբոլիստն էր և ոչ մի հանդիպման նա չմասնակցեց։
Գորդոնը հայտնի է մրցելույթներով «Հարթսում», «Սանդերլենդում» և «Սելթիկում»։ Շոտլանդիայի հավաքականում նա հանդես էր գալիս 2004 թվականից։