Մեսսիին ոչ մի կերպ հնարավոր չէ կասեցնել․ Ջոն Թերի

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան և ավագ Ջոն Թերին սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Լիոնել Մեսսիի խաղին աշխարհի ընթացիկ առաջնությունում։

«Անհավանական է այդ 39-ամյա մարդու խաղը։ Նա լավագույնն է պատմության մեջ և դեռ մնում է ամենաբարձր մակարդակի վրա։

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես կարելի է կանգնեցնել նրան։ Մեսսիին ոչ մի կերպ հնարավոր չէ կասեցնել։ Ֆիզիկական պայքարը միայն օգնում է նրան։ Մեսսին ուժեղ է և սիրում է անհատական պայքարը, քանի որ ունի բոլոր որակները»,- գրել է Ջոն Թերին։

Leave a Comment