Վլադիմիր Սպիվակովն ապաքինվում է Երևանում. Սատի Սպիվակովան ուրախալի լուր է հայտնել

17 Հուլիսի 2026, 17:50

Սատի Սպիվակովան ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հետ՝ արված Երևանում։ Նա նշել է, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։

«Իմ հայրենիքի կենսատու օդը։ Այս լուսանկարը բոլոր նրանց համար է, ովքեր անհանգստանում են ամուսնուս առողջության ու ապաքինման համար։ Շնորհակալություն հարազատ քաղաքիս այս հրաշալի օրվա համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին անվանի դիրիժորը հոսպիտալացվել էր բրոնխիտի և գերհոգնածության ֆոնին առաջացած թոքաբորբով։ Հունիսի վերջին նրա կինը հայտնել էր, որ ամուսնու ինքնազգացողությունը լավացել է, և բժիշկները պատրաստվում են նրան դուրս գրել մինչև շաբաթվա վերջ։ Ավելի վաղ Սատի Սպիվակովան հերքել էր նաև այն լուրերը, թե ամուսինն ինսուլտ է տարել։

Leave a Comment