17 Հուլիսի 2026, 17:13
79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՈՒՀԱ-ի երկարամյա ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան։ Նա հայտնի հեռուստահաղորդավար, 2024 թվականին 82 տարեկանում մահացած Ալեքսանդր Մասլյակովի կինն էր։
ՈՒՀԱ միջազգային ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Կյանքից հեռացել է մի կին, որի անունը դարձել էր ՈՒՀԱ-ի խորհրդանիշը։ Նա կոտրում էր կարծրատիպեր, ճանապարհ հարթում հաջորդ սերունդների համար, Ալեքսանդր Վասիլևիչի հավատարիմ զինակիցն էր և մշտապես օրինակ էր ծառայում սկսնակ ՈՒՀԱ-ականների համար»։