17 Հուլիսի 2026, 15:40
«СЛОВО/SLOVO» հրատարակչությունը «Աշխարհի մեծագույն թանգարաններ» շարքի շրջանակում ներկայացրել է «Մատենադարան․ Երևան» ալբոմը։
Գիրքը նվիրված է հին ձեռագրերի ամենախոշոր հավաքածուներից մեկին, որի ստեղծման և ներկայացման հիմքում Մատենադարանի մասնագետների՝ արվեստաբանների, պատմաբանների ու հրատարակիչների հնգամյա աշխատանքն է։
Նրանց նպատակն էր առաջին անգամ միավորել ինստիտուտի առանցքային հավաքածուները մեկ հրատարակության մեջ՝ ներկայացնելով այս մշակութային ժառանգության հարստությունն ու եզակիությունը։