Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են. փաստաբան

Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են, սակայն կոմբինատը դեռ չի աշխատում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ  ՊԵԿ-ի ու քննչականի աշխատակիցների  կողմից ստուգողական աշխատանքներ  են կատարվում։

«Հուսով եմ, որ այս աշխատանքներից հետո հավանաբար կոնյակի գործարանի աշխատանքն այլևս չի խաթարվի, այն բնականոն կաշխատի, որովհետեւ իրավական հիմնավորում չկա, որ այն պետք է կապարակնքվի եւ չաշխատի»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներում, որից հետո «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի քանի ընկերություններ՝ այդ թվում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը կապարակնքվել են:

Վերջին օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացրել ձեռնարկությունների մոտ՝ պահանջելով բացել ձեռնարկությունների կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։

Leave a Comment