ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամենօրյա ռեժիմով ընթանում են ամառային սպասարկման աշխատանքներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամենօրյա ռեժիմով ընթանում են ամառային սպասարկման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:

Իրականացվում են կողնակների լրացման, հարթեցման, մետաղե արգելապատնեշների, ճանապարհային նշանների վերականգնման, ճանապարհի եզրային մասերից և բաժանարար գոտիներից խոտերի, թփերի էտման և տարաբնույթ այլ աշխատանքներ։

Leave a Comment