Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում ստիպված է եղել իջնել ապաստարան

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև կատարած այցի ընթացքում ստիպված է եղել իջնել ապաստարան՝ օդային տագնապի ազդանշանի պատճառով։ Այդ մասին հայտնել է Euractiv պորտալը։

Ըստ աղբյուրի՝ շչակները միացել են այն պահին, երբ ԵՀ ղեկավարը պատասխանում էր լրագրողների հարցերին։

Հիշեցնենք՝ Ղեկավարները Կիև են ժամանել՝ «Հարավարևելյան Եվրոպա – Ուկրաինա» գագաթնաժողովին մասնակցելու համար, որի անցկացման օրն ու վայրը նախապես պաշտոնապես չէին հայտարարվել։ 2025 թվականին թվով չորրորդ նմանատիպ գագաթնաժողովն անցկացվել էր Օդեսայում, իսկ դրան նախորդողը՝ խորվաթական Դուբրովնիկում։

 

Leave a Comment