
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը «5-րդ ալիքի» եթերում խոսելով ընդդիմության, իշխանության ու Սահմանադրության փոփոխությունների մասին, ասել է. «Ընդդիմությունը պետք է համախմբված սկսի շրջայցերը մարզեր, մարդկանց հետ բաց, անկեղծ խոսի, որովհետև վաղը, մյուս օրը, քանի որ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, կարող է հասցնել նրան, որ, չգիտեմ, սահմանային միջադեպ, ընդհուպ ադրբեջանական ինչ-որ ներխուժում, ու պատասխանատվությունը բարդի ընդդիմության վրա, թե՝ դուք խանգարեցիք, որ մենք սահմանադրական մեծամասնություն հաստատենք, չթողեցիք՝ գնանք սահմանադրական փոփոխությունների, ահա պատերազմի մեղավորը դուք եք»: Հարցին՝ Ադրբեջանի հետ պայմանավորված էսկալացիա նկատի ունե՞ք, նշել է. «Միգուցե պայմանավորված, միգուցե Ալիևի համբերության բաժակը լցվի… Կամ շանտաժով, որ՝ եթե համաձայնություն չտաք, որ Սահմանադրության իքս տարբերակը տանենք հանրաքվեի, պատերազմ է լինելու, դուք եք լինելու մեղավորը… այ էս կարգի շանտաժի հեռանկար է բացվում մեր ընդդիմության առաջ»: