Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը

Քրիս Ջեների մայրը՝ հայտնի Քարդաշյան քույրերի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, մահացել է։ Նա 91 տարեկան էր։ Քիմ Քարդաշյանը չի բացահայտել նրա մահվան պատճառի մանրամասները։

Քիմ Քարդաշյանը հրապարակել է արխիվային լուսանկարների հավաքածու և հուզիչ գրառում, որում նա տատիկին անվանել է հարազատ հոգի:

«…Դուք ինձ ցույց տվեցիք, թե ինչ է նշանակում լինել աշխատասեր և հաջողակ գործարար կին։ Դուք ինձ տվեցիք իմ առաջին աշխատանքը՝ ձեր խանութում Սան Դիեգոյում, և սովորեցրեցիք աշխատասիրություն, դիմացկունություն և ինքնավստահություն», – գրել է Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում։

Գրառման մեջ Քիմը նաև խոստովանել է, որ կարծում է, որ իր տատիկը շարունակում է հետևել նրանց կյանքին սոցիալական ցանցերում՝ օգտագործելով նույն գաղտնի հաշիվը, որն օգտագործել է կյանքում։

Leave a Comment