Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը – Ազգ

Տոմսակ

Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով շենք-շինություններն ու ակումբները եւ հատկապես օլիմպիական հաստատությունները, իր անզուգական կողﬓակից քաղաքապետ Տիգրան Ավինյանի անﬕջական աջակցությամբ։

Իրո´ք ուշագրավ է թալանչիական այդ ոգեւորությունը, ﬔր Օլիմպիական կոﬕտեի եւ հատկապես ուժային մարզաձեւերի անփոխարինելի ﬔնտորի՝ պետականացման անվան տակ կատարվող կողոպուտը, որն անշուշտ ունի իր յուրահատուկ, այլ պատճառները։

Ախր չէ՞ որ ﬔր ըմբիշները, բռնցքամարտիկներն ու ծանրորդները, մանավանդ 44-օրյա պատերազﬕց, իրենց հասակակից հազարավոր եղբայրների, կորստից, անդամալույծ դառնալուց ու հոգեկան անկուﬓերից հետո դարձել են պատիժն ու սարսափը իրենց թուրք-ազերի մրցակիցների, ինչը, ըստ երեւույթին, խորը ցավ է պատճառում ՀՀ վարչապետին, նրա անﬕջական գործակիցներին։

Բացառված չէ նաեւ, որ տարբեր հանդիպուﬓերի ժամանակ Նիկոլը ստացած լինի, այսպես կոչված՝ սպորտադիվանագիտական հանդիմություներ թուրք-ազերիներին կողﬕց, ինչպես, օրինակ, «դու այդքան խաղաղասեր ու բարյացակամ ես, բայց ինչո՞ւ նույնը չեն ձեր ըմբիշներն ու բռնցքամարտիկները, որոնք ծնկի են բերում ﬔրոնց, քիթ-բերան, արյունոտում նրանց»։

Հետեւաբար՝ ստիպված, հանուն սրբազա՜ն խաղաղության, պետք է շարունակենք պարտվել։
Մեր մարզիկները համաձայն չե´ն դրան։

Հ.Ա.

Leave a Comment