Լոռու մարզում կրակոցների հետևանքով 30-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց. ԶԼՄ

Լոռու մարզում կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, հայտնել է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանությունը հուլիսի 16-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացի։ Նշվում է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 30-ամյա Գևորգ Թ․-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Ստեփանավան խոշորացված համայնքի Հոբարձի բնակավայրից։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ պարզվում են կատարվածի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը։

Leave a Comment