Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումները


Միջազգային


Ռուսաստանը կսահմանափակի թուրքական մրգերի մատակարարումները, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։

Հուլիսի 18-ից սահմանափակումները կվերաբերեն դեղձին, ծիրանին, քաղցր բալին և այլ կորիզավոր մրգերին, որոնք արտահանվում են Թուրքիայի հինգ ընկերությունների կողմից։


Որոշումը կայացվել է՝ կապված այդ մատակարարների արտադրանքում կարանտինային օբյեկտների (վնասատուների և հիվանդությունների) պարբերական հայտնաբերման հետ։


Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության մարմինը նշել է, որ խախտումները կրել են համակարգային բնույթ, ինչի պատճառով որոշում է կայացվել սահմանափակել տվյալ ընկերությունների կողմից մրգերի ներմուծումը:


Leave a Comment