Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մտահոգված է Կորեայի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության խորացմամբ

Ռուսաստանը մտահոգված է Կորեայի Հանրապետության կողմից ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու քայլերով։ Երկրի կողմից դաշինքի վերազինմանը մեղսակից դառնալը անընդունելի է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Մոսկվայում Կորեայի Հանրապետության (ԿՀ) դեսպան Լի Սեոկ-բեի հանդիպումից հետո։

«Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել Սեուլի դեպի ՆԱՏՕ աճող մոտեցման վերաբերյալ, ինչի մասին, ի թիվս այլ բաների, վկայում են Հյուսիսային Ատլանտյան դաշինքի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու ԿՀ-ի գործնական քայլերը, որոնց հետևանքները սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար», – նշվում է հայտարարության մեջ։

Ավելին, Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Անընդունելի է, որ ԿՀ-ն փաստացի մեղսակից դառնա ՆԱՏՕ-ի որակական և քանակական վերազինմանը՝ բացահայտորեն հայտարարելով Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստությունների մասին»։

Leave a Comment