Միևնույն է, մնում եք ամբողջ ազգի հպարտությունը. բրիտանական արքայական ընտանիքի հուզիչ ուղերձը Անգլիայի հավաքականին

Բրիտանական արքայական ընտանիքը սոցիալական ցանցերում աջակցող ուղերձ է հղել Անգլիայի ազգային հավաքականին՝ Արգենտինայի ընտրանուց կրած պարտությունից հետո։

«Թեև այսօր դուք՝ «Երեք Առյուծներդ», ցավով եք տանում այս պարտությունը, միևնույն է, մնում եք ամբողջ ազգի հպարտությունը և դեռ կվերադառնաք ավելի ուժեղ»,- նշված է հրապարակման մեջ։

Արքայական ընտանիքը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին նվիրումի և պայքարի համար՝ ընդգծելով, որ թիմը շարունակում է ոգեշնչել միլիոնավոր երկրպագուների։

Leave a Comment