Բելինգհեմին որակազրկում է սպառնում․ ԱԱ-2026

Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին սպառնում է որակազրկում Արգենտինայի հավաքականի հետ հանդիպման ավարտից հետո ոչ մարզական վարքի համար։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Եզրափակիչ սուլիչից հետո Բելինգհեմը թիկունքից մոտեցել էր Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական «Ստրասբուրգի» 21-ամյա կիսապաշտպան Վալենտին Բարկոյին և ափով հարվածել նրա ծոծրակին։

Այդ դրվագը կարող է դառնալ ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի քննարկման առարկա։ Որակազրկման դեպքում՝ Բելինգհեմը չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 18-ին։

Leave a Comment