Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ

Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ

«Մոդեքս» տնտեսագիտական վերլուծական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ առևտրային բանկերը 2026թ-ի հունվար-հունիս ամիսներին արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 7 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

2026թ-ի հունվար-հունիս ամիսներին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 69 մլրդ դրամ, որին հաջորդում է Ameriabank-ը` մոտ 40 մլրդ դրամ։ Զուտ շահույթի ամենամեծ աճը արձանագրել է Ameriabank-ը (7.5 մլրդ դրամ), ինչը հիմնականում պայմանավորված է զուտ տոկոսային եկամուտի աճով։

Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն բանկերից 6-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment