Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ վարորդին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե իր երթևեկության ուղղությամբ առաջացած խցանումը կարող է ստիպել կանգ առնել խաչմերուկում և խոչընդոտել հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությանը։ Այս պահանջի խախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի և տուգանային միավորի կիրառմամբ։
Թեև կարգավորման նպատակը խաչմերուկների ծանրաբեռնվածության նվազեցումն ու երթևեկության անխափան կազմակերպումն է, գործնականում հաճախ առաջանում են վեճեր՝ կապված իրավախախտման փաստի արձանագրման, վարորդի մեղավորության, ապացույցների գնահատման և վարչական ակտերի բողոքարկման հետ։ Միաժամանակ վարորդները հաճախ հայտնվում են իրավիճակներում, երբ դժվար է կանխատեսել երթևեկության զարգացումները կամ գնահատել՝ արդյոք տվյալ պահին խաչմերուկ մուտք գործելը կհանգեցնի իրավախախտման։
Iravaban.net-ի հետ զրույցում թեման ներկայացրել է Ալեքսանյան Լոու իրավաբանական ընկերության փաստաբան Էլադա Ղահրամանյանը։