Հիասթափված ենք, քանի որ շատ մոտ էինք հաղթանակին․ Տուխել

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Արգենտինայից կրած 1:2 հաշվով պարտությունը։ Հիշեցնենք, որ մինչև 85-րդ րոպեն Անգլիան հաղթում էր 1:0 հաշվով, սակայն 7 րոպեում 2 գոլ բաց թողեց։

«Մենք հիասթափված ենք, քանի որ շատ մոտ էինք հաղթանակին, բայց մեր գոլից հետո շատ պասիվ էինք և բաց թողեցինք մի քանի հնարավորություն։ Չկարողացանք տիրել գնդակին, հետո ունեցանք բազմաթիվ սխալ փոխանցումներ, հարվածներ և չիրացրած պահեր։ Մոտ էինք հաջողության, բայց գոլից հետո չկարողացանք պահել խաղամակարդակը։

Արգենտինան անցավ երկար փոխանցումների և հաղթում էր երկրորդ հարկում, այդ պատճառով անցա 5 պաշտպանով դասավորության, որպեսզի կրճատեմ ազատ տարածությունները։

Իհարկե, պարտության պատասխանատուն մարզիչն է, բայց չունեի զգացողություն, որ հարձակվողի փոխարինման դուրս բերելը հաջողություն կբերի։

Մենք հետեւում էինք 4-4-2 դասավորությանը, բայց աստիճանաբար պասիվանում էինք, չէինք կարողանում վերահսկել գնդակը, հաղթել մենապայքարում։ Քննադատությունը խնդիր չէ։ Հանդիպումից հետո միշտ էլ հայտնվում են միլիոնավոր մարզիչներ»,- Տուխելի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Իսպանիա – Արգենտինա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին։

Leave a Comment