Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը կամային հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ․ ԱԱ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ Ատլանտա քաղաքում տեղի ունեցած կիսաեզրափակչի խաղում Լիոնել Սկալոնիի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Անգլիայի ընտրանու նկատմամբ։

Առաջինը հաջողության հասավ Անգլիայի հավաքականը։ 55-րդ րոպեին աչքի ընկավ այս ամռանն անգլիական «Նյուքասլից» Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա» տեղափոխված 25-ամյա Էնթոնի Գորդոնը։

85-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որին գոլային փոխանցում կատարեց Լիոնել Մեսսին:

Ավելացված երկրորդ րոպեին Արգենտինայի հավաքականի հաղթական գոլը խփեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 28-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին ևս գոլային փոխանցում կատարեց Մեսսին։

Հուլիսի 19-ին եզրափակչում Արգենտինայի հավաքականի մրցակիցը կլինի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին։

Leave a Comment