ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
«Եթե Իրանի ժողովուրդը ցանկանա ապստամբել և փոխել իր կառավարությունը՝ դա նրանց գործն է, սակայն մենք չենք պատրաստվում այնտեղ ուղարկել 150 հազար ցամաքային զինվորականների»,- ասել է նա։