Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահական «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում մտադիր է առաջադրել ներկայիս ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի թեկնածությունը։
BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրների տեղեկություններով՝ այդ որոշումը պայմանավորված է պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու միջև առկա տարաձայնություններով։ Աղբյուրների պնդմամբ՝ Զելենսկին այս հարցում նախապատվությունը տվել է Սիրսկուն։
Հինգշաբթի օրը Ուկրաինայի Գերագույն ռադան նախ քվեարկելու է վարչապետի թեկնածության, այնուհետև՝ կառավարության նոր կազմի օգտին։ Նախկին կառավարությունը՝ Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորությամբ, հրաժարական էր տվել հուլիսի 14-ին։
