Իրանը հայտնել է ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում 35 զոհի մասին

Առնվազն 35 իրանցի է զոհվել Իսլամական հանրապետության հարավային հատվածում ԱՄՆ-ի օդային հարվածների արդյունքում։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հուսեյն Քերմանպուրը։

«Ժամը 00:00-ի դրությամբ օդային հարձակումների զոհ է դարձել 35 խաղաղ բնակիչ»,- ասել է պաշտոնյան։ Նրա խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։

Քերմանպուրը չի բացառել, որ խաղաղ բնակիչների զոհերի թիվը կարող է աճել։

Leave a Comment