ArmLur.am-ի խմբագրություն են դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Վիտալի Կորնեեվը և Էլիզավետա Ժիցկայան։ Նրանք ամուսիններով Հայաստան են տեղափոխվել 4 տարի առաջ և միայն վերջերս ցանկություն են ունեցել երևանում սկսել իրենց սեփական գործը։ Վիտալի Կորնեեվի խոսքով՝ Փավստոս Բուզանդ փողոցում տարածք են վարձակալել, որը բավականին անբարվոք վիճակում է գտնվել։ Ինքը և կինը միասին մաքրել են, վերանորոգել և սկսել իրենց սեփական գործը։
ՌԴ քաղաքացիների խոսքով՝ տարածքը վարձակալության է հանձնվել 80 հազար դրամով, իսկ հետո, իրենց համար էլ անհասկանալի պատճառով, պահանջել են 500 հազար դրամ, հետո 20 տոկոս են պահանջել, բայց ոչ քիչ քան 2 մլն 700հազար, սիկ արդեն մայիսին 4մլն, սիկ ձմռան համար 4մլնին ավելացրել են ևս 100 հազար դրամ։
ArmLur.am-ը կապ է հաստատել նաեւ տարածքի սեփականատիրոջ Արծրուն Շախնազարյանի հետ։ Վերջինս խոստացել է փաստաթղթերով ներկայանալ խմբագրություն։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․