Մենք կգտնենք հակախաղ Մեսսիի դեմ․ Տուխել

Անգլիայի հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հետ առաջիկա դիմակայությունում 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիին չեզոքացնելու հնարավորությունների մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։

«Շատ լավ հասկանում ենք, որ Մեսսիին 100 տոկոսով վերահսկել չի ստացվի, բայց մենք կլինենք համարձակ։ Մեսսին շատ է տարբերվում Հոլանդից, բայց մենք շատ լավ խաղացինք Նորվեգիայի դեմ և գտանք Էրլինգի դեմ ճիշտ խաղալու միջոցը։ Նույն կերպ մենք կգտնենք հակախաղ Մեսսիի դեմ։

Առաջին անգամ է մեր թիմը խաղալու Մեսսիի դեմ։ Պարզապես անհավանական է, թե ինչպես է նա ամեն անգամ տարբեր ձևերով գտնում գոլ խփելու հնարավորություն։ Մեսսին գտնում է ազատ գոտիներ, հարմար պահեր, և ամենագլխավորն այն է, որ ամբողջ թիմը կիսում է նրա գաղափարները։ Արգենտինայի ամբողջ թիմը աջակցում է Մեսսիին, օգնում է նրան և պատրաստ է պահերին, երբ Լեոն միանում է խաղին, որպեսզի փոխի պայքարի ընթացքը։

Մենք կպատրաստվենք դրան։ Պետք է զրկել նրան թիմակիցների աջակցությունից և վերահսկել նրա բոլոր տեղաշարժերը, երբ գնդակով է»,- Տուխելի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Անգլիա – Արգենտինա հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։

Leave a Comment