Տեղի է ունեցել «Հայկազ Խաչատրյան․ անկախական նկարիչը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացումը


«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագիրը կրող՝ Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրության բացումը։


 


Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, քաղաքական գործիչ էր, Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրն է։


 


Միջոցառումը նվիրված է Հայաստանի անկախության 35-րդ և Ազգային միացյալ կուսակցության 60-րդ ամյակներին։


 


«Նարեկացի»  արվեստի միության ցուցահանդեսների համադրող Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում ասաց, որ հեղինակի աշխատանքները կրում են դասական արվեստի կնիքը և իր ժամանակի համատեքստում, ցավոք քիչ են ներկայացվել։


 


Ցուցադրությունը նախաձեռնել են «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյանն ու նկարիչ Հայկազ Խաչատրյանի ընտանիքը։


 


Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 18-ը։


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment