6 ամիս. նոր ժամկետ՝ քաղաքացիական և վարչական գործերի քննության համար

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ իրականացված օրենսդրական փոփոխության արդյունքում քաղաքացիական վարչական գործերը դատարաններում պետք է քննվեն վեց ամսվա ընթացքում: Iravaban.net-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։

Եթե գործը բարդ է կամ առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք պահանջում են գործի քննության առավել երկար ժամկետ, դատարանը կարող է միայն պատճառաբանված որոշմամբ երկարաձգել այս ժամկետը, քաղաքացիական գործերի դեպքում երկու անգամ մինչև երեք ամիս ժամկետով, իսկ վարչական գործերի դեպքում երկու երկու անգամ մինչև վեց ամիս ժամկետով։

Կարևոր փոփոխություններ են նաև կատարվել այն դեպքերի համար, երբ գործի քննության ընթացքում փոփոխվում է դատավորը։ Այս դեպքում նոր դատավորը գործի քննությունը պետք է շարունակի այն կետից, որտեղից ընդհատվել էր։ Գործի քննությունը կարող է սկսվել սկզբից, եթե դա անհրաժեշտ է գործի արդյունավետ քննության համար։

Leave a Comment