Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա Երևան քաղաքի Շենգավիթ թաղամասի Բագրատունյաց 1/6 հասցեում գործող հեղուկ գազի վաճառքով զբաղվող «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։


 


Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակի շահագործումը։


 


Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:


 


Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment