ՉԼ որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի իռլանդական ակումբի հետ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի իռլանդական «Շեմրոք Ռովերսը», որը որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Մալթայի «Ֆլորիանային» (0:2, 5:1):

«Արարատ-Արմենիան» որակավորման առաջին փուլում հաղթահարել էր Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» արգելքը (2:0, 2:3):

«Արարատ-Արմենիա» – «Շեմրոք Ռովերս» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Հայաստանում, պատասխան խաղը՝ հուլիսի 28-ին։

Leave a Comment