Թրամփը սպառնացել է, որ Իրանի վրա հարձակումները կշարունակվեն, եթե այդ երկիրը չվերադառնա բանակցային սեղան

ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն հարվածել Իրանին առաջիկա օրերին և հաջորդ շաբաթվա ընթացքում, եթե Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք նրանց կհարվածենք այսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը և հաջորդ շաբաթ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հարվածները դադարեցնելու պայմանը Թեհրանի վերադարձն է  բանակցությունների սեղանի շուրջ։

Թրամփը նաև ասել է, որ կան շատ լավ այլընտրանքային երթուղիներ, որոնք կարող են փոխարինել Հորմուզի նեղուցին՝ նավթը համաշխարհային շուկաներ տեղափոխելու համար։

Leave a Comment