«Արարատ-Արմենիան» հաղթահարեց «Ռիգայի» արգելքը և դուրս եկավ ՉԼ հաջորդ փուլ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» պարտվեց 2:3 հաշվով:

Առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթեցին դաշտի տերերը։

Երկրորդ խաղակեսում պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հարձակվող Ժիրայր Շաղոյանի և բրազիլացի հարձակվող Սանդրո Լիմայի գոլերի շնորհիվ վերականգնեց հավասարությունը, սակայն ավելացված ժամանակում 11-մետրանոցից հաղթական գոլի հեղինակ դարձավ լատվիական թիմի բրազիլացի հարձակվող Ռեժինալդո Ռամիրեսը։

Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» տանը հաղթել էր 2:0 հաշվով։

Leave a Comment