Եվրոպայի չեմպիոն Իսպանիան դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ Լուիս դե լա Ֆուենտեի թիմը կիսաեզրափակչում 2:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։
ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» 29-ամյա հարձակվող Միկել Օյարսաբալը։ 58-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Լոնդոնի «Տոտենհեմի» 26-ամյա պաշտպան Պեդրո Պորոն։