Axios. Թրամփը վարչակազմի հետ քննարկել է Իրանին հարվածների մասշտաբի ընդլայնումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը, որպեսզի Թեհրանին ստիպի կատարել Վաշինգտոնի պահանջները, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես նշում է հրատարակությունը, Թրամփը հուլիսի 14-ին այս հարցի շուրջ հանդիպում է անցկացրել Սպիտակ տան իրավիճակների սենյակում։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանում գործողություն անցկացնելու հարցը, որը «ավելի մեծ մասշտաբի կլինի, քան ամերիկյան ուժերի կողմից ներկայումս Հորմուզի նեղուցում իրականացվող հարվածները»։

«Թվում է, թե Թրամփը պատրաստ է սրել պատերազմը՝ իրանական ռեժիմին բավարար վնաս հասցնելու համար, որպեսզի այն ստիպի բացել Հորմուզի նեղուցը և համաձայնվել իր միջուկային պահանջներին», – ընդգծվում է հոդվածում։

Leave a Comment