«Բարսելոնան» հաստատեց Ադեյեմիի տրանսֆերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատեց Գերմանիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Քարիմ Ադեյեմիի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայից»։

«Մենք շատ ուրախ ենք Ադեյեմիի տրանսֆերի համար, քանի որ վաղուց էինք հետևում նրան։ Ադեյեմին շատ արագ է։ Նա շատ լավ հարձակվող է։ Մեր մարզական տնօրեն Դեկուն գերազանց աշխատանք կատարեց»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Ադեյեմիի տրանսֆերի համար կվճարի 22 միլիոն եվրո, նախատեսված է նաև 9 միլիոն եվրո բոնուս։

Leave a Comment