ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրն արդեն իսկ համաձայնեցված էր։ Այդ մասին նա ասել է Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք զղջո՞ւմ է նախկինում Իրանի ծովային շրջափակումը հանելու և իրանական նավթի հետ գործարքների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կասեցնելու համար, Թրամփն ասել է, որ այդ կերպ «ուզում էր նրանց հնարավորություն տալ համաձայնագիր կնքելու»։
«Գիտե՞ք, երկու օր առաջ մեր միջև արդեն համաձայնություն կար։ Այն պատրաստ էր, բայց հետո նրանք հանկարծ այլևս չկարողացան այն կնքել։ Գործարքում ինչ-որ բան նրանց դուր չեկավ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Հուլիսի 13-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կրկին սկսում է Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը։