Պարզվում է, որ Մեսսին առաջին անգամ է խաղալու Անգլիայի դեմ

ԱԱ 1/4 եզրափակիչներից հետո պարզ դարձավ հետաքրքիր մի փաստ։ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայի ընթացքում երբեք չի խաղացել Անգլիայի դեմ և հանդիպումը կիսաեզրափակչում կլինի առաջինը։

«Նա իր նորամուտը նշեց ազգային հավաքականում 2005 թվականին։ Նույն թվականին տեղի ունեցավ Անգլիայի և Արգենտինայի միջև վերջին խաղը, սակայն Մեսսին չընդգրկվեց իր թիմի հայտացուցակում»,- այս մասին գրում է euro-football.ru-ն։

2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը Անգլիայի և Արգենտինայի միջև կկայանա հուլիսի 15-ին։

Leave a Comment