«Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված՝ խնդիրներ կարող են առաջանալ». Իվետա Տոնոյան

«Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված՝ խնդիրներ կարող են առաջանալ». Իվետա Տոնոյան

Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին շարունակվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա չի բացառել, որ առաջիկայում արձանի շինարարության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ «Ինչ-որ պահի խնդիրներ առաջանալու են այն իմաստով, որ կոնկրետ երեսպատման սալիկների մատակարարումը իրականացվում է «Մուլտի սթոուն» ընկերությունը, որի գործունեությունը նույնպես այս պահին դադարեցված է։ Այդ ընկերությունը ևս կապարակնքված է և քարի հումքի խնդիրները ազդեցություն ունենալու են շինարարության ընթացքի վրա։ Թեև, այո, այս պահին, շինարարությունն ընթացքի մեջ է»,- ասել է Տոնոյանը։

Leave a Comment