«Ի դեպ»․ Փաշինյա՞նն ընդդեմ ժողովրդի, թե՞ ժողովուրդն ընդդեմ Փաշինյանի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նրան կրկին հասցնելու են դատարան։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացին հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ կապված նրա հայտարարության հետ, թե «ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը՝ 100 տոկոսով ընտրակաշառքով քվե»։

Հայցվորը պնդում է, որ այդ ձևակերպումը վերաբերում է նաև իրեն, քանի որ ինքը քվեարկել է ընդդիմադիր ուժի օգտին, և պահանջում է հերքում ու 3 միլիոն դրամ փոխհատուցում։

Սա, սակայն, միակ դեպքը չէ։ Նույն հայտարարության վերաբերյալ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել նաև Բագրատ սրբազանը։

Հետաքրքիր է, որ դատական տեղեկատվական համակարգում Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններին վերաբերող գործերի թիվը հատում է երկու տասնյակը։ Մարդիկ նրա դեմ հայցեր են ներկայացրել վիրավորանքի, զրպարտության համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment